Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

301 թվականին մենք միացել ենք նոր ձևավորվող առաջադեմ աշխարհին և եղել ենք առաջադեմների ավանգարդում

301 թվականին մենք միացել ենք նոր ձևավորվող առաջադեմ աշխարհին և եղել ենք առաջադեմների ավանգարդում
10.12.2025 | 18:06

Քրիստոնեությունը առաջին հերթին քաղաքակրթական կատեգորիա է և նոր միայն՝ կրոնական։

Հեթանոսությունը, իր հերթին, իրենից ներկայացնում էր անտիկ քաղաքակրթական կոնստրուկտ և նոր հետո՝ կրոնական ուղղվածություն։ Բայց հեթանոսությունը, որպես քաղաքակրթություն, հասել էր իր տրամաբանական սահմանին, և բազմաաստվածային համակարգը բնականորեն անցում էր կատարում միաաստվածայինի։

Այս առումով, 301 թվականին մեր կողմից քրիստոնեության ընդունումը ոչ թե պարզապես հանգամանքների դասավորություն էր, այլ բնական օրինաչափություն։ Պատահականություն չէ նաև, որ առաջադեմ ազգերի հիմնական մասը քրիստոնյա է. կարելի է ասել՝ ժամանակակից աշխարհը կառուցել են հենց քրիստոնյաները։

301 թվականին մենք, առաջին հերթին, միացել ենք նոր ձևավորվող առաջադեմ աշխարհին և եղել ենք առաջադեմների ավանգարդում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6487

Մեկնաբանություններ